Անցնել բովանդակությանը

Հոդված 22. ԳՈՒՅՔ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22. ԳՈՒՅՔ

1. Մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտի սեփականությունը հանդիսացող և մյուս Պայմանավորվող Պետությունում գտնվող անշարժ գույքը, որի մասին խոսվում է 6 հոդվածում, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Մի Պայմանավորվող Պետության ձեռնարկության` մյուս Պայմանավորվող Պետությունում ունեցած մշտական հաստատության առևտրային գույքի մաս հանդիսացող շարժական գույքը, կամ մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտի տնօրինության տակ գտնվող և մյուս Պայմանավորվող Պետությունում անկախ անձնական ծառայություններ մատուցելու նպատակների համար տեղաբաշխված մշտական բազայի հետ կապված շարժական գույքը, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի սեփականությունը հանդիսացող, միջազգային փոխադրումներում շահագործվող և որպես ծովային, գետային նավ կամ օդանավ, ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտային միջոց և դրանց շահագործման հետ կապված շարժական գույք ներկայացված գույքը հարկվում է միայն այդ Պետությունում:

4. Գլխավորապես մի Պայմանավորվող Պետությունում գտնվող անշարժ գույքից կազմված ակտիվներ ունեցող ընկերության բաժնետոմսերով կամ այլ կորպորատիվ իրավունքներով ներկայացված գույքը կարող է հարկվել այդ Պետությունում:

5. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի գույքի մյուս բոլոր տարրերը հարկվում են միայն այդ Պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։