Հոդված 14. ԱՆԿԱԽ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 14. ԱՆԿԱԽ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից մասնագիտական ծառայությունների մատուցումից կամ անկախ բնույթի այլ գործունեությունից ստացվող եկամուտը հարկվում է միայն այդ Պայմանավորվող Պետությունում: Սակայն այդպիսի եկամուտը կարող է հարկվել մյուս Պայմանավորվող Պետությունում, եթե.
ա) նա ունի մյուս Պայմանավորվող Պետությունում իր գործունեությունը իրականացնելու նպատակների համար մատչելի մշտական բազա, կամ`
բ) նա գտնվում է մյուս Պայմանավորվող Պետությունում ցանկացած տասներկուամսյա ժամկետի ընթացքում ընդհանուր առմամբ 183 օրը գերազանցող ժամկետի կամ ժամկետների ընթացքում, և միայն այդ մյուս Պետությունում մատուցված ծառայություններին վերաբերող եկամտի մասով:
2. «Մասնագիտական ծառայություններ» արտահայտությունը ներառում է, մասնավորապես, անկախ գիտական, գրական, դերասանական, կրթական կամ դասախոսական գործունեություն, ինչպես նաև բժիշկների, իրավաբանների, ինժեներների, ճարտարապետների, ատամնաբույժների, հաշվապահների և աուդիտորների անկախ գործունեություն: