Անցնել բովանդակությանը

Հոդված 6. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ

1. Եկամուտները, որոնք Պայմանավորվող Պետության ռեզիդենտը ստանում է մյուս Պայմանավորվող Պետությունում գտնվող անշարժ գույքից (ներառյալ եկամուտը գյուղացիական կամ անտառային տնտեսությունից), կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. «Անշարժ գույք» արտահայտությունը պետք է ունենա այն նշանակությունը, որը նա ունի այն Պայմանավորվող Պետության օրենսդրությամբ, որտեղ գտնվում է դիտարկվող գույքը: Ծովային, գետային նավերը և օդանավերը, ավտոմոբիլային տրանսպորտը և երկաթգծի շարժակազմը որպես անշարժ գույք չեն դիտարկվում:

3. Սույն հոդվածի 1 կետի դրույթները կիրառում են նաև անշարժ գույքի անմիջական օգտագործումից, վարձակալության տալուց կամ ցանկացած այլ ձևով օգտագործելուց ստացվող եկամուտների նկատմամբ:

4. Եթե բաժնետոմսերի կամ ընկերությունում այլ կորպորատիվ իրավունքների տնօրինումը այդպիսի բաժնետոմսերի կամ կորպորատիվ իրավունքների տիրոջը տալիս է ընկերությանը պատկանող անշարժ գույքից օգտվելու իրավունք, ապա այդպիսի օգտվելու իրավունքի անմիջական օգտագործումից, վարձակալության տալուց կամ ցանկացած այլ ձևի օգտագործումից եկամուտները կարող են հարկվել այն Պայմանավորվող Պետությունում, որտեղ գտնվում է անշարժ գույքը:

5. Սույն հոդվածի 1 և 3 կետերի դրույթները կիրառվում են նաև ձեռնարկության անշարժ գույքից եկամուտների և անկախ անհատական ծառայություններ մատուցելու համար օգտագործվող անշարժ գույքից եկամուտների նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։