Անցնել բովանդակությանը

Հոդված 3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար, եթե այլ բան չի բխում ենթատեքստից.

ա) «մի Պայմանավորվող Պետություն» և «մյուս Պայմանավորվող Պետություն» արտահայտությունները ենթատեքստից կախված նշանակում են Հայաստան կամ Թուրքմենստան,

բ) «Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն և, երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, ներառում է տարածք, ներառյալ ներքին ջրերը, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է ինքնիշխան իրավունքներ և իրավասություն` միջազգային իրավունքի նորմերին և ներքին օրենսդրությանը համապատասխան,

գ) «Թուրքմենստան» արտահայտությունը նշանակում է Թուրքմենստան և, երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, ներառում է Թուրքմենստանի տարածքային ջրերից դուրս գտնվող ցանկացած երկրամաս, որը միջազգային իրավունքի և Թուրքմենստանի օրենսդրությանը համապատասխան, իրենից ներկայացնում է այնպիսի գոտի, որի սահմաններում Թուրքմենստանը կարող է իրականացնել իր իրավունքները ծովի հատակի, ընդերքի և դրանց բնական պաշարների նկատմամբ,

դ) «անձ» տերմինը ներառում է ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ միավորում,

ե) «ընկերություն» արտահայտությունը նշանակում է ցանկացած կորպորատիվ կազմավորում կամ ցանկացած այլ կազմակերպություն, որը հարկման նպատակների համար դիտարկվում է որպես կորպորատիվ կազմավորում,

զ) «Մի Պայմանավորվող Պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող Պետության ձեռնարկություն» արտահայտությունները, ենթատեքստից կախված, նշանակում են Հայաստանի կամ Թուրքմենստանի օրենսդրությանը համապատասխան գրանցված ձեռնարկություն,

է) «միջազգային փոխադրում» արտահայտությունը նշանակում է Պայմանավորվող Պետության ձեռնարկության կողմից շահագործվող ծովային, գետային նավով կամ օդանավով, ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտային միջոցով իրականացվող ցանկացած փոխադրում, բացառությամբ, երբ այդպիսի փոխադրումն իրականացվում է բացառապես մյուս Պայմանավորվող Պետությունում գտնվող կետերի միջև,

ը) «իրավասու մարմին» արտահայտությունը նշանակում է.

(I) Թուրքմենստանում` էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունը և Գլխավոր պետական հարկային տեսչությունը կամ նրանց լիազոր ներկայացուցիչը,

(II) Հայաստանում` ֆինանսների նախարարությունը կամ նրա լիազոր ներկայացուցիչը,

թ) «ազգային անձ» արտահայտությունը նշանակում է.

(I) Պայմանավորվող Պետության քաղաքացիությունն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,

(II) ցանկացած իրավաբանական անձ, ընկերակցություն կամ ասոցիացիա, որոնք ստացել են իրենց կարգավիճակը Պայմանավորվող Պետության գործող օրենսդրության հիման վրա:

2. Պայմանավորվող Պետության կողմից սույն Համաձայնագիրը կիրառելիս նրանում չսահմանված ցանկացած արտահայտություն կունենա այն նշանակությունը, որը նրան տրվում է այդ Պետության օրենսդրությամբ` այն հարկերի առնչությամբ, որոնց վրա տարածվում է Համաձայնագիրը, եթե այլ բան չի բխում ենթատեքստից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։