Անցնել բովանդակությանը

Հոդված 24. ԱՆԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24. ԱՆԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Մի Պայմանավորվող Պետության ազգային անձինք մյուս Պայմանավորվող Պետությունում չեն ենթարկվի այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորության կատարման, քան այն հարկումը կամ դրա հետ կապված պարտավորության կատարումը, որին ենթարկվում են կամ կարող են ենթարկվել մյուս Պայմանավորվող Պետության քաղաքացիները նույն հանգամանքների դեպքում, մասնավորապես ռեզիդենտության տեսանկյունից: Այս դրույթը, չնայած 1 հոդվածի դրույթներին, կիրառվում է նաև Պայմանավորվող Պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ:

2. Պայմանավորվող Պետություններից որևէ մեկի ռեզիդենտ հանդիսացող` քաղաքացիություն չունեցող անձինք Պայմանավորվող Պետություններից և ոչ մեկում չպետք է ենթարկվեն այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորության կատարման, քան այն հարկումը կամ դրա հետ կապված պարտավորության կատարումը, որին ենթարկվում են այդ Պետությունների ազգային անձինք միևնույն հանգամանքների դեպքում:

3. Մի Պայմանավորվող Պետության ձեռնարկության` մյուս Պայմանավորվող Պետությունում ունեցած մշտական հաստատության հարկումը չպետք է նվազ բարենպաստ լինի այդ մյուս Պետությունում, քան այդ մյուս Պետությունում համանման գործունեություն իրականացնող ձեռնարկության հարկումը: Սույն դրույթը չպետք է մեկնաբանվի որպես մի Պայմանավորվող Պետությանը պարտավորեցնող` մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտներին տրամադրելու որևէ հարկային անհատական արտոնություններ, հանումներ և զեղչեր նրանց քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա, որոնք այդ Պետությունը տրամադրում է իր սեփական ռեզիդենտներին:

4. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9 հոդվածի 1 կետի, 11 հոդվածի 6 կետի կամ 12 հոդվածի 6 կետի դրույթները, մի Պայմանավորվող Պետության ձեռնարկության կատարած վճարումները` տոկոսների, ռոյալտիի կամ այլ տեսքով, մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտին, պետք է նման ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով ենթակա լինել հանման այն նույն պայմաններով, ինչպես առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտին վճարելիս: Նմանապես մի Պայմանավորվող Պետության ձեռնարկության ցանկացած պարտք մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտին, այդ ձեռնարկության հարկվող գույքի որոշման նպատակով պետք է ենթակա լինի հանման այն նույն պայմաններով, ինչ որ պարտքը առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտին:

5. Մի Պայմանավորվող Պետության ձեռնարկությունները, որոնց հիմնադիր կապիտալը լրիվ կամ մասնակիորեն հանդիսանում է մյուս Պայմանավորվող Պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների սեփականությունը, կամ ուղղակի կամ անուղղակի հսկվում է նրանց կողմից չպետք է առաջինը հիշատակված Պետությունում ենթարկվեն այլ կամ ավելի ծանր հարկման կամ նրա հետ կապված պարտավորության, քան այն հարկումը կամ դրա հետ կապված պարտավորությունը, որին ենթարկվում են առաջինը հիշատակված Պետության այլ նման ձեռնարկությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։