Հոդված 30. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 30. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
1. Սույն Համաձայնագիրը մնում է ուժի մեջ մինչև Պայմանավորվող Պետություններից մեկը այն չեղյալ չի հայտարարի: Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրը կարող է Համաձայնագիրը չեղյալ հայտարարել` սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելու տարին հաջորդող հնգամյա ժամկետից հետո ցանկացած օրացուցային տարվա ավարտից առնվազն վեց ամիս առաջ, դիվանագիտական ուղիներով չեղյալ հայտարարման մասին ծանուցագիր հանձնելու միջոցով:
2. Այդ դեպքում Համաձայնագիրը դադարեցնում է իր գործողությունը.
ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` ծանուցագիրը հանձնելու տարին հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո վճարվող գումարների նկատմամբ,
բ) եկամուտների և գույքի այլ հարկերի առնչությամբ` ծանուցագիրը հանձնելու տարին հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո սկսվող հարկման ժամանակաշրջանների նկատմամբ:
Ի ՎԿԱՅՈՒՄՆ ՈՐԻ համապատասխան ձևով լիազորված ներքոստորագրողներս ստորագրեցինք սույն Համաձայնագիրը:
Կատարվել է ք. Աշգաբադ, 1997 թվականի հունիսի 5-ին, երկու բնօրինակով, հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն լեզուներով, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Մեկնաբանությունների ժամանակ տարաձայնությունների դեպքում, որպես հիմք ընդունվում է ռուսերեն տեքստը:
Հայաստանի Հանրապետության
կառավարության կողմից Թուրքմենստանի
կառավարության կողմից