Անցնել բովանդակությանը

Հոդված 8. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄ

1. Պայմանավորվող Պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում ծովային, գետային նավերի կամ օդանավերի, ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտային միջոցների շահագործումից ստացվող շահույթը հարկվում է միայն այդ Պետությունում:

2. Պայմանավորվող Պետության ձեռնարկության կողմից ապրանքների և արտադրանքի փոխադրման համար օգտագործվող կոնտեյներների (ներառյալ տրեյլերները և կոնտեյներների փոխադրման համար այլ սարքավորումները) պահումից, օգտագործումից կամ վարձակալության տալուց ստացվող շահույթը հարկվում է միայն այդ Պետությունում:

3. Սույն հոդվածի 1 և 2 կետերի դրույթները կիրառվում են նաև տրանսպորտային միջոցների շահագործման միավորումում, համատեղ ձեռնարկությունում կամ միջազգային կազմակերպությունում մասնակցությունից շահույթի նկատմամբ, բայց միայն շահույթի այն մասով, որը վերագրվում է համատեղ գործունեությունում նրա ունեցած մասնաբաժնին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։