Անցնել բովանդակությանը

Հոդված 2. ԸՆԴԳՐԿվՈՂ ՀԱՐԿԵՐ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. ԸՆԴԳՐԿվՈՂ ՀԱՐԿԵՐ

1. Սույն Համաձայնագիրը կիրառվում է Պայմանավորվող Պետության կամ նրա իշխանության տեղական մարմինների կողմից եկամուտներից և գույքից գանձվող հարկերի վրա, անկախ դրանց գանձման եղանակից:

2. Եկամուտներից ու գույքից գանձվող հարկեր են համարվում եկամուտների ընդհանուր գումարից, գույքի ընդհանուր արժեքից կամ դրանց առանձին տարրերից, ներառյալ շարժական կամ անշարժ գույքի օտարումից առաջացած եկամուտներից, ձեռնարկությունների կողմից վճարվող աշխատավարձի կամ ռոճիկի ընդհանուր գումարից, ինչպես նաև գույքի արժեքաճից գանձվող բոլոր հարկերը:

3. Սույն Համաձայնագրի գործողությունը տարածվում է, մասնավորապես, հետևյալ գործող հարկերի վրա`

ա) Հայաստանի Հանրապետությունում.

(I) շահութահարկ,

(II) եկամտահարկ,

(III) գույքահարկ,

(IV) հողի հարկ,

(հետագայում` «հայկական հարկ»):

բ) Թուրքմենստանում.

(I) շահույթի (եկամտի) հարկ,

(II) եկամտահարկ ֆիզիկական անձանցից,

(III) հարկ ընդերքի օգտագործման համար,

(IV) ձեռնարկությունների գույքի հարկ,

(V) վճար հողի համար,

(VI) հարկ տրանսպորտային միջոցների տերերից,

(հետագայում` «Թուրքմենստանի հարկեր»):

4. Համաձայնագիրը կիրառվում է նաև բոլոր նմանատիպ կամ համանման հարկերի նկատմամբ, որոնք կգանձվեն իր լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն սույն Համաձայնագրի ստորագրման օրվանից հետո: Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները կծանուցեն միմյանց իրենց համապատասխան հարկային օրենսդրություններում մտցված էական փոփոխությունների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։