Անցնել բովանդակությանը

Հոդված 17. ԱՐՎԵՍՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ և ՄԱՐԶԻԿՆԵՐ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. ԱՐՎԵՍՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ և ՄԱՐԶԻԿՆԵՐ

1. Անկախ 13 և 14 հոդվածների դրույթներից, մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից` որպես արվեստի աշխատող, ինչպես որ թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության դերասանը, կամ երաժիշտը կամ որպես մարզիկ, մյուս Պայմանավորվող Պետությունում որպես այդպիսին իրականացվող իր անձնական գործունեությունից, ստացվող եկամուտը, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Եթե արվեստի աշխատողի կամ մարզիկի իր այդ որակում իրականացվող անձնական գործունեությունից եկամուտը վերագրվում է ոչ թե իրեն` արվեստի աշխատողին կամ մարզիկին, այլ ուրիշ անձի, ապա, անկախ 7, 14 և 15 հոդվածների դրույթներից, այդ եկամուտը կարող է հարկվել այն Պայմանավորվող Պետությունում, որտեղ արվեստի աշխատողի կամ մարզիկի գործունեությունը իրականացվում է:

3. Սույն հոդվածի 1 և 2 կետերի դրույթները չեն վերաբերում արվեստի աշխատողի կամ մարզիկի Պայմանավորվող Պետությունում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտներին, եթե այդ Պետություն կատարված այցը ամբողջովին ֆինանսավորվում է մեկ կամ երկու Պայմանավորվող Պետությունների կամ նրանց իշխանության տեղական մարմինների հասարակական ֆոնդերից: Այդ դեպքում եկամուտը հարկվում է միայն այն Պայմանավորվող Պետությունում, ում ռեզիդենտն է հանդիսանում տվյալ արվեստի աշխատողը կամ մարզիկը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։