Հոդված 20. ՈւՍԱՆՈՂՆԵՐ
Հոդված 20. ՈւՍԱՆՈՂՆԵՐ
1. Մինչև անմիջականորեն մի Պայմանավորվող Պետության ժամանելը մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող կամ հանդիսացած և առաջինը հիշատակված Պետությունում բացառապես սովորելու կամ կրթություն ստանալու նպատակով գտնվող ուսանողի կամ ստաժորի կողմից ստացվող վճարումները` նախատեսված ապրելու, սովորելու կամ կրթություն ստանալու համար, չեն հարկվում այդ Պետությունում, եթե այդ վճարումների աղբյուրները գտնվում են այդ Պետության սահմաններից դուրս:
2. Ուսանողին և ստաժորին վճարվող վարձատրությունները` մյուս Պայմանավորվող Պետությունում մատուցվող ծառայությունների համար, կախված հանգամանքներից, հնգամյա ժամկետ չեն հարկվի այդ Պետությունում, պայմանով, որ այդպիսի ծառայությունները կապված են նրանց կրթության, ապրուստի կամ ուսման հետ: