Անցնել բովանդակությանը

Հոդված 10. ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ

1. Մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտին վճարվող շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն նման շահաբաժինները կարող են հարկվել նաև Պայմանավորվող Պետությունում, որի ռեզիդենտն է համարվում շահաբաժինները վճարող ընկերությունը, այդ Պետության օրենսդրությանը համապատասխան, բայց եթե ստացողը հանդիսանում է շահաբաժինների փաստացի սեփականատերը, ապա այդ կերպ գանձվող հարկը չպետք է գերազանցի.

ա) շահաբաժինների համախառն գումարի 5 տոկոսը, եթե փաստացի սեփականատեր ընկերությունը հանդիսանում է շահաբաժիններ վճարող ընկերության հիմնադիր ֆոնդի առնվազն 25 տոկոսի սեփականատեր.

բ) շահաբաժինների համախառն գումարի 15 տոկոսը բոլոր մնացած դեպքերում:

Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները այդ սահմանափակման կիրառման եղանակը սահմանում են փոխադարձ համաձայնությամբ:

Այս կետը չի ազդում ընկերության շահույթի հարկման վրա, որտեղից վճարվում են շահաբաժինները:

3. «Շահաբաժիններ» արտահայտությունը սույն Համաձայնագրում օգտագործելիս նշանակում է եկամուտ բաժնետոմսերից կամ պարտապահանջ չհանդիսացող շահույթին մասնակցելու իրավունք տվող այլ իրավունքներից, ինչպես նաև եկամուտ այլ կորպորատիվ իրավունքներից, որը ենթակա է նույնպիսի հարկային կարգավորման, ինչպես որ բաժնետոմսերից ստացվող եկամուտը` այն Պետության օրենսդրությանը համապատասխան, որի ռեզիդենտն է շահույթի բաշխումն իրականացնող ընկերությունը:

4. Սույն հոդվածի 1 և 2 կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, լինելով մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող Պետությունում, որի ռեզիդենտն է շահաբաժիններ վճարող ընկերությունը, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ այդ մյուս Պետությունում անկախ անձնական ծառայություններ է մատուցում այնտեղ գտնվող մշտական բազայից, և տիրումը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, իրոք վերաբերում են նման մշտական հաստատությանը կամ մշտական բազային: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են 7 կամ 14 հոդվածների դրույթները:

5. Այն դեպքում, երբ մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը շահույթ կամ եկամուտներ է ստանում մյուս Պայմանավորվող Պետությունից, այդ մյուս Պետությունը կարող է լրիվ ազատել այդ ընկերության կողմից վճարվող շահաբաժինները հարկումից, բացառությամբ եթե այդ շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ եթե տիրումը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, իրոք վերաբերում է այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատությանը կամ մշտական բազային, և ընկերության չբաշխված շահույթը չի կարող ենթարկել հարկման, եթե անգամ շահաբաժինները վճարվում են կամ չբաշխված շահույթը լրիվ կամ մասնակիորեն կազմված է այդ մյուս Պետությունում ձևավորվող շահույթից կամ եկամտից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։