Հոդված 11. ՏՈԿՈՍՆԵՐ
Հոդված 11. ՏՈԿՈՍՆԵՐ
1. Մի Պայմանավորվող Պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտին վճարվող տոկոսները կարող են հարկվել միայն այդ մյուս Պետությունում:
2. Սակայն նման տոկոսները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող Պետությունում, որտեղ դրանք առաջանում են, այդ Պետության օրենսդրությանը համապատասխան, բայց եթե ստացողը հանդիսանում է տոկոսների փաստացի սեփականատերը, ապա այդ կերպ գանձվող հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 10 տոկոսը:
Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները այդ սահմանափակման կիրառման եղանակը սահմանում են փոխադարձ համաձայնությամբ:
3. «Տոկոսներ» տերմինը սույն Համաձայնագրում օգտագործելիս նշանակում է եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջներից, անկախ հիփոթեքային ապահովումից և պարտապանի շահույթներին մասնակցելու իրավունքի առկայությունից, և մասնավորապես, եկամուտ կառավարական արժեթղթերից, փոխառության տոմսերից կամ պարտատոմսերից, ներառյալ այդ արժեթղթերին, փոխառության տոմսերին կամ պարտատոմսերին վերաբերող պարգևավճարներն ու շահումները: Սույն Համաձայնագրի նպատակների համար ժամկետանց վճարումների դիմաց գանձվող տուգանքները որպես տոկոսներ չեն դիտարկվում:
4. Սույն հոդվածի 1 և 2 կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող Պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ մյուս Պետությունում անկախ անձնական ծառայություններ է մատուցում այնտեղ գտնվող մշտական բազայից, և պարտապահանջը, որի հիման վրա տոկոսները վճարվում են, իրոք վերաբերում են նման մշտական հաստատությանը կամ մշտական բազային: Այդ դեպքում կիրառվում են 7 կամ 14 հոդվածների դրույթները` կախված հանգամանքներից:
5. Համարվում է, որ տոկոսներն առաջանում են Պայմանավորվող Պետությունում, եթե վճարող է հանդիսանում ինքը` այդ Պետությունը, նրա իշխանության տեղական մարմինը կամ այդ Պետության ռեզիդենտը: Իսկ, եթե տոկոսներ վճարող անձը, անկախ այն բանից` Պայմանավորվող Պետության ռեզիդենտ է հանդիսանում թե ոչ, Պայմանավորվող Պետությունում ունի մշտական հաստատություն կամ մշտական բազա, որոնց առնչությամբ առաջացել է պարտքը, որի տոկոսները վճարվում են, և այդ տոկոսների վճարման ծախսերը կրում է նման մշտական հաստատությունը կամ մշտական բազան, ապա համարվում է, որ նման տոկոսները առաջանում են Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ մշտական բազան:
6. Եթե վճարողի և տոկոսների փաստացի սեփականատիրոջ միջև, կամ նրանց երկուսի և որևէ երրորդ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով, վճարման համար հիմք ծառայող, պարտապահանջին վերաբերող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարին, որը կհամաձայնեցվեր վճարողի և տոկոսների փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարի ավելցուկային մասը առաջվա պես ենթակա է հարկման Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան, պատշաճ կերպով հաշվի առնելով սույն Համաձայնագրի մյուս դրույթները: