Հոդված 12. ՌՈՅԱԼՏԻ
Հոդված 12. ՌՈՅԱԼՏԻ
1. Մի Պայմանավորվող Պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտին վճարվող ռոյալտին կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սակայն նման ռոյալտին կարող է հարկվել նաև Պայմանավորվող Պետությունում, որտեղ առաջանում են` այդ Պետության օրենսդրությանը համապատասխան, բայց եթե ստացողը հանդիսանում է ռոյալտիի փաստացի սեփականատերը, ապա այդ դեպքում գանձվող հարկը չպետք է գերազանցի ռոյալտիի ընդհանուր գումարի 10 տոկոսը:
Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները այդ սահմանափակման կիրառման եղանակը սահմանում են փոխադարձ համաձայնությամբ:
3. «Ռոյալտի» արտահայտությունը սույն Համաձայնագրում օգտագործելիս նշանակում է որպես փոխհատուցում ստացվող ցանկացած տեսակի վճարումներ գրականության, արվեստի և գիտության ստեղծագործության, ներառյալ կինոնկարները (կամ հեռուստա կամ ռադիո հաղորդումների համար օգտագործվող նկարները կամ կասետները), ցանկացած պատենտի, առևտրանիշի, դիզայնի կամ մոդելի, պլանի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի հեղինակային իրավունքների օգտագործման իրավունքի տրամադրման, կամ օգտվելու համար, կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական սարքավորումների օգտագործման, կամ օգտվելու իրավունքի տրամադրման համար, կամ արդյունաբերական, առևտրային, գիտական փորձին վերաբերող տեղեկության համար:
4. Սույն հոդվածի 1 և 2 կետերի դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալտիի փաստացի սեփականատերը, լինելով մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում ռոյալտին առաջացող մյուս Պայմանավորվող Պետությունում, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ այդ մյուս Պետությունում անկախ անձնական ծառայություններ է մատուցում այնտեղ գտնվող մշտական բազայից, և իրավունքը կամ գույքը, որոնց նկատմամբ վճարվում է ռոյալտին, իրոք կապված են այդպիսի մշտական հաստատության կամ մշտական բազայի հետ: Այդ դեպքերում, կախված հանգամանքներից, կիրառվում են 7 կամ 14 հոդվածների դրույթները:
5. Համարվում է, ռոյալտին առաջանում է Պայմանավորվող Պետությունում, երբ ռոյալտի վճարող է հանդիսանում ինքը` այդ Պետությունը, նրա իշխանության տեղական մարմինը, կամ այդ Պետության ռեզիդենտը: Իսկ, եթե ռոյալտին վճարող անձը, անկախ այն բանից` Պայմանավորվող Պետության ռեզիդենտ է հանդիսանում թե ոչ, այդ Պետությունում ունի մշտական հաստատություն կամ մշտական բազա, որոնց կապակցությամբ ռոյալտի վճարելու պարտավորություն է առաջացել և այդ ռոյալտիի վճարման ծախսերը կրում է այդ մշտական հաստատությունը կամ մշտական բազան, ապա համարվում է, որ ռոյալտին առաջանում է Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ մշտական բազան:
6. Եթե վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև կամ նրանց երկուսի և որևէ երրորդ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով վճարման համար հիմք ծառայող օգտագործմանը, իրավունքին կամ տեղեկատվությանը վերաբերող ռոյալտիի գումարը գերազանցում է այն գումարը, որը համաձայնեցված կլիներ վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև` այդպիսի հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարի ավելցուկային մասն առաջվա պես հարկվում է Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան, պատշաճ կերպով հաշվի առնելով սույն համաձայնագրի մյուս դրույթները: