Անցնել բովանդակությանը

Հոդված 21. ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

1. Մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտի եկամուտների` սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չհիշատակված տեսակները, անկախ նրանց առաջացման աղբյուրից, ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

2. Սույն հոդվածի 1 կետի դրույթները չեն կիրառվում 6 հոդվածի 2 կետում սահմանված անշարժ գույքի եկամուտներից տարբեր այլ եկամուտների նկատմամբ, եթե նման եկամուտներ ստացողը հանդիսանալով մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող Պետությունում այնտեղ գտնվող մշտական ներկայացուցչության միջոցով կամ այդ մյուս Պետությունում մատուցում է անկախ անձնական ծառայություններ այնտեղ գտնվող մշտական բազայից, և գույքը կամ իրավունքը, որի առնչությամբ ստացվել է եկամուտը, իրոք կապված է այդպիսի մշտական հաստատության կամ մշտական բազայի հետ: Այդ դեպքում, կախված հանգամանքներից, կիրառվում են 7 կամ 14 հոդվածների դրույթները:

3. Չնայած սույն հոդվածի 1 և 2 կետերի դրույթներին, Պայմանավորվող Պետության ռեզիդենտի` սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չհիշատակված և մյուս Պայմանավորվող Պետությունում առաջացող եկամուտների տեսակները նույնպես կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։