Հոդված 23. ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ
Հոդված 23. ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ
1. Եթե մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որոնք սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան կարող են հարկվել մյուս Պայմանավորվող Պետությունում, ապա առաջինը հիշատակված Պետությունը թույլ կտա.
ա) այդ ռեզիդենտի եկամտի հարկից հանել այդ մյուս Պետությունում վճարված եկամտի հարկին հավասար գումար,
բ) այդ ռեզիդենտի գույքի հարկից հանել այդ մյուս Պետությունում վճարված գույքի հարկին հավասար գումար:
Այդ հանումները, բոլոր դեպքում, չպետք է գերազանցեն եկամտի կամ գույքի հարկի մասը` հաշվարկված մինչև այն եկամտին կամ այն գույքին վերաբերող հանումի տրամադրումը, որոնք, կախված հանգամանքներից, կարող էին հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Եթե Համաձայնագրի ցանկացած դրույթին համապատասխան մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտի եկամուտը կամ գույքը այդ Պետությունում ազատված է հարկից, այդ Պետությունը կարող է այնուհանդերձ, այդ ռեզիդենտի գույքի կամ եկամտի մնացած մասի հարկի գումարը որոշելիս հաշվի առնել հարկից ազատված եկամուտը կամ գույքը: