Անցնել բովանդակությանը

Հոդված 25. ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25. ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ

1. Եթե անձը գտնում է, որ Պայմանավորվող Պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն նրա` սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման, ապա նա կարող է, այդ Պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, իր գործը` քննարկման համար, ներկայացնել այն Պայմանավորվող Պետության իրավասու մարմիններին, որի ռեզիդենտն է ինքը, կամ, եթե դեպքը վերաբերում է 24 հոդվածի 1 կետին, այն Պետության իրավասու մարմիններին, որի ազգային անձն է հանդիսանում: Դիմումը պետք է ներկայացվի` Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողությունների մասին առաջին ծանուցման պահից, երեք տարվա ընթացքում:

2. Իրավասու մարմինը կձգտի` եթե դիմումը կհամարի հիմնավորված կամ եթե ինքը ի վիճակի չէ հանգելու գոհացուցիչ որոշման, հարցը լուծել մյուս Պայմանավորվող Պետության իրավասու մարմնի հետ փոխհամաձայնությամբ, Համաձայնագրին չհամապատասխանող հարկումից խուսափելու նպատակով: Ցանկացած ձեռքբերված պայմանավորվածություն պետք է կատարվի անկախ Պայմանավորվող Պետությունների ներքին օրենսդրությունում առկա որևէ ժամանակային սահմանափակումների:

3. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները կձգտեն փոխհամաձայնությամբ լուծել բոլոր դժվարություններն ու կասկածները, որոնք կարող են առաջանալ սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ժամանակ: Նրանք կարող են նաև խորհրդակցել միմյանց հետ Համաձայնագրով չնախատեսված դեպքերում կրկնակի հարկումը բացառելու նպատակով:

4. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները կարող են անմիջական կապ հաստատել միմյանց հետ նախորդ կետերի ըմբռնման մեջ համաձայնության հասնելու նպատակով: Իրավասու մարմինները խորհրդակցությունների միջոցով կմշակեն համապատասխան երկկողմանի արարողակարգեր, պայմաններ, եղանակներ և մեթոդիկաներ, սույն հոդվածով նախատեսված փոխհամաձայնեցման արարողակարգի կիրառման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։