Անցնել բովանդակությանը

Հոդված 26. ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26. ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

1. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները սույն համաձայնագրի կամ Պայմանավորվող Պետությունների ներքին օրենսդրության դրույթների կատարման համար անհրաժեշտ տեղեկություն կփոխանակեն այն հարկերի վերաբերյալ, որոնց վրա տարածվում է Համաձայնագիրը այն չափով, որքանով հարկումը չի հակասում Համաձայնագրին: Տեղեկությունների փոխանակումը 1 հոդվածով չի սահմանափակվում: Պայմանավորվող Պետության կողմից ստացվող ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի նույն կերպ, ինչպես որ այդ Պետության ներքին օրենսդրության շրջանակներում ստացված տեղեկությունը, և հաղորդվում է միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղված են Համաձայնագրով ընդգրկվող հարկերը գնահատելով կամ հավաքելով , բռնագանձումով, դատական հետապնդումով կամ բողոքարկումների քննումով: Ստացված տեղեկությունը անձինք կամ մարմինները այդ տեղեկությունը պետք է օգտագործեն միայն այդպիսի նպատակներով: Նրանք կարող են հրապարակել այդ տեղեկությունը դռնբաց դատական նիստի ընթացքում կամ դատական որոշումներ կայացնելիս:

2. Սույն հոդվածի 1 կետի դրույթները ոչ մի դեպքում չեն մեկնաբանվի որպես Պայմանավորվող Պետություններին պարտավորեցնող.

ա) անցկացնելու այդ կամ մյուս Պայմանավորվող Պետության օրենսդրությանը կամ վարչական գործավարությանը հակասող վարչական միջոցառումներ.

բ) տրամադրելու տեղեկություն, որը չի կարելի ստանալ այդ կամ մյուս Պայմանավորվող Պետության օրենսդրությամբ կամ սովորական վարչական գործավարության ընթացքում.

գ) տրամադրելու տեղեկություն, որը կբացահայտեր որևէ առևտրական, ձեռնարկատիրական, արդյունաբերական, առևտրային կամ մասնագիտական գաղտնիք, առևտրական գործընթաց կամ տեղեկություն, որի բացահայտումը կհակասեր պետական քաղաքականությանը (հասարակարգին):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։