Հոդված 9. ԱՍՈՑԻԱՑՎԱԾ (ԶՈՒԳՈՐԴՎԱԾ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 9. ԱՍՈՑԻԱՑՎԱԾ (ԶՈՒԳՈՐԴՎԱԾ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Այն դեպքում, երբ.
ա) Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը ուղղակի կամ անուղղակի մասնակցում է մյուս Պայմանավորվող Պետության ձեռնարկության կառավարման, հսկման կամ գույքի մեջ, կամ`
բ) միևնույն անձինք ուղղակի կամ անուղղակի մասնակցում են մի Պայմանավորվող Պետության ձեռնարկության և մյուս Պայմանավորվող Պետության ձեռնարկության կառավարման, հսկման կամ գույքի մեջ,
և յուրաքանչյուր դեպքերում երկու ձեռնարկությունների միջև, նրանց առևտրային և ֆինանսական փոխհարաբերություններում ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք տարբերվում են նրանցից, որոնք կարող էին լինել երկու անկախ ձեռնարկությունների միջև, ապա ցանկացած շահույթ, որը կարող էր վերագրվել դրանցից մեկին, բայց այդ պայմանների առկայության պատճառով նրան չի վերագրվել, կարող է մտցվել այդ ձեռնարկության շահույթի մեջ և համապատասխանաբար հարկվել:
2. Այն դեպքում, երբ մի Պայմանավորվող Պետություն այդ Պետության ձեռնարկության շահույթում ներառում և համապատասխանաբար հարկում է մի շահույթ, որի նկատմամբ մյուս Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը ենթարկվել է հարկման այդ մյուս Պետությունում, և այդ կերպ ներառված շահույթը հանդիսանում է շահույթ, որը կվերագրվեր առաջինը հիշատակված Պետության ձեռնարկությանը, եթե երկու ձեռնարկությունների միջև հարաբերությունները լինեին այնպիսին, ինչպես անկախ ձեռնարկությունների միջև, ապա այդ դեպքում այդ մյուս Պետությունը կկատարի այդ վերագրված շահույթի համապատասխան ճշտում: Այդպիսի ճշտումը որոշելիս հաշվի կառնվեն սույն Համաձայնագրի մյուս դրույթները, իսկ Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները, անհրաժեշտության դեպքում փոխադարձաբար կխորհրդակցվեն: