Հոդված 11. ՏՈԿՈՍՆԵՐ
Հոդված 11. ՏՈԿՈՍՆԵՐ
1. Մի Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող տոկոսները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում, եթե այդպիսի ռեզիդենտը այդ տոկոսների փաստացի իրավունք ունի:
2. Սակայն նման տոկոսները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ դրանք առաջանում են և, այդ Պետության օրենսդրությանը համապատասխան. բայց եթե ստացողը տոկոսների փաստացի իրավունք ունի, ապա գանձվող հարկն այդ դեպքում չպետք է գերազանցի տոկոսների ընդհանուր գումարի 10%-ը:
Պայմանավորվող պետության իրավասու մարմինները սույն սահմանափակման կիրառման եղանակը կորոշեն փոխադարձ համաձայնությամբ:
3. Անկախ սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներից` մի Պայմանավորվող պետությունում առաջացած տոկոսները կազատվեն այդ պետությունում հարկումից, եթե`
ա) այդ տոկոսների փաստացի իրավունք ունի մյուս Պայմանավորվող պետության կառավարությունը, կամ նրա վարչաքաղաքական ստորաբաժանումը, կամ իշխանության տեղական մարմինները, կամ այդ կառավարության, վարչաքաղաքական ստորաբաժանումների կամ իշխանության տեղական մարմինների ցանկացած այլ մարմին, կամ
բ) այդ տոկոսների փաստացի իրավունք ունեն Հայաստանի կենտրոնական բանկը կամ Ուկրաինայի ազգային բանկը, կամ պետական արտահանման կամ ներմուծման վարկերի երաշխավորման կազմակերպությունները, կամ այլ կազմակերպություններ, որոնց, համապատասխան Պայմանավորվող պետության օրենսդրության համաձայն, տրված են համապատասխան իրավունքներ:
4. «Տոկոսներ» տերմինը սույն Համաձայնագրում օգտագործվելիս նշանակում է եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջից, անկախ հիպոթեքային ապահովումից, պարտապանի` շահույթում մասնակցության իրավունքի առկայությունից և, մասնավորապես, եկամուտ կառավարական արժեթղթերից, փոխառության տոմսերից կամ պարտատոմսերից, ներառյալ այդպիսի արժեթղթերի, պարտատոմսերի և փոխառության տոմսերի պարգևավճարներն ու շահումները:
5. Սույն հոդվածի առաջին և երկրորդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի իրավունք ունեցող անձը, լինելով մի Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջացել են տոկոսները, այնտեղ գտնվող մշտական ներկայացուցչության միջոցով կամ այդ մյուս Պետությունում անկախ անհատական ծառայություններ է մատուցում այնտեղ գտնվող մշտական բազայից, և պարտապահանջը, որի հիման վրա վճարվում են տոկոսները, իրոք վերաբերում է նման մշտական ներկայացուցչությանը կամ մշտական բազային: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են սույն Համաձայնագրի 7-րդ կամ 14-րդ հոդվածների դրույթները:
6. Համարվում է, որ տոկոսներն առաջանում են Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն ինքը պետությունն է, նրա վարչաքաղաքական ստորաբաժանումը, իշխանության տեղական մարմինները կամ այդ Պետության ռեզիդենտը: Սակայն եթե տոկոսներ վճարող անձը, անկախ այն բանից, Պայմանավորվող պետության ռեզիդենտ է նա, թե ոչ, մշտական ներկայացուցչություն կամ մշտական բազա ունի Պայմանավորվող պետությունում, որոնց գործունեության արդյունքում ստեղծվել է պարտքը, որի տոկոսները վճարվում են, և այդպիսի տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական ներկայացուցչությունը կամ մշտական բազան, ապա համարվում է, որ այդ տոկոսները առաջանում են այն Պետությունում, որտեղ գտնվում են մշտական ներկայացուցչությունը կամ մշտական բազան:
7. Եթե վճարողի և տոկոսների փաստացի իրավունք ունեցող անձի միջև կամ նրանց երկուսի և որևէ երրորդ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով պարտապահանջին վերաբերող տոկոսների գումարը, որի հիման վրա դրանք վճարվում են, գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և այդ տոկոսները ստանալու փաստացի իրավունք ունեցող անձի միջև, նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն տոկոսների` վերջին հիշատակված գումարի նկատմամբ: Այս դեպքում վճարի ավելցուկային մասը առաջվա պես ենթակա է հարկման Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան` հաշվի առնելով սույն Համաձայնագրի մյուս դրույթները: