Անցնել բովանդակությանը

Հոդված 17. ԱՐՎԵՍՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ և ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. ԱՐՎԵՍՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ և ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

1. Անկախ սույն Համաձայնագրի 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներից` եկամուտը, որը ստանում է մի Պայմանավորվող պետության ռեզիդենտը որպես արվեստի աշխատող (թատրոնի, կինոյի, ռադիոյի, հեռուստատեսության դերասան, երաժիշտ կամ մարզիկ) մյուս Պայմանավորվող պետությունում կատարած իր անհատական գործունեությունից, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Եթե արվեստի աշխատողի կամ մարզիկի` որպես այդպիսին իրականացրած անհատական գործունեությունից առաջացած եկամուտը հաշվանցվում է ոչ թե արվեստի աշխատողին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա այդ եկամուտը, չնայած սույն Համաձայնագրի 7-րդ, 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներին, հարկվում է այն Պետությունում, որտեղ իրականացվում է այդ արվեստի աշխատողի կամ մարզիկի գործունեությունը:

3. Չնայած սույն հոդվածի առաջին և երկրորդ կետերի դրույթներին` Պայմանավորվող պետությունում արվեստի աշխատողի կամ մարզիկի գործունեությունից ստացվող եկամուտն այդ Պետությունում ազատվում է հարկումից, եթե այդ գործունեությունը ֆինանսավորվում է որևէ Պայմանավորվող պետության հասարակական հիմնադրամի միջոցով, կամ եթե այդ գործունեությունը իրականացվում է Պայմանավորվող պետությունների միջև կնքված մշակույթի համագործակցության վերաբերյալ Համաձայնագրի շրջանակներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։