Անցնել բովանդակությանը

Հոդված 4. ՌԵԶԻԴԵՆՏ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. ՌԵԶԻԴԵՆՏ

1. Սույն Համաձայնագիրը կիրառելիս «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է անձ, որն այդ Պետության օրենսդրությամբ այնտեղ ենթակա է հարկման` բնակության վայրի, գրանցման վայրի, մշտական գտնվելու վայրի կամ այլ համանման չափանիշի հիման վրա: Այս տերմինը, միևնույն ժամանակ, չի ներառում այդ Պետությունում հարկման ենթակա անձին, եթե այդ անձը եկամուտներ է ստանում միայն այդ Պետության աղբյուրներից կամ այնտեղ գտնվող գույքի առնչությամբ:

2. Եթե, սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան, ֆիզիկական անձը երկու Պայմանավորվող պետություններում էլ ռեզիդենտ է, ապա նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպ`

ա) նա համարվում է այն Պայմանավորվող պետության ռեզիդենտը, որտեղ ունի մշտական կացարան: Եթե նա երկու Պայմանավորվող պետություններում էլ ունի մշտական կացարան, ապա համարվում է այն Պայմանավորվող պետության ռեզիդենտը, որի հետ ունի առավել սերտ անձնական և տնտեսական կապեր (կենսական շահերի կենտրոն),

բ) եթե հնարավոր չէ որոշել այն Պայմանավորվող պետությունը, որտեղ նա ունի կենսական շահերի կենտրոն, կամ եթե նա Պայմանավորվող պետություններից և ոչ մեկում չունի մշտական կացարան, ապա նա համարվում է այն Պայմանավորվող պետության ռեզիդենտը, որտեղ նա սովորաբար բնակվում է,

գ) եթե անձը սովորաբար բնակվում է երկու Պայմանավորվող պետություններում էլ, կամ եթե նա դրանցից ոչ մեկում սովորաբար չի բնակվում, ապա նա համարվում է այն Պայմանավորվող պետության ռեզիդենտը, որի քաղաքացին է,

դ) եթե նա հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների քաղաքացի, կամ եթե չի հանդիսանում նրանցից ոչ մեկի քաղաքացին, ապա Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները այդ հարցը լուծում են փոխադարձ համաձայնությամբ:

3. Այն դեպքում, եթե, սույն հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն, ֆիզիկական չհանդիսացող անձը Պայմանավորվող երկու պետությունների ռեզիդենտ է, ապա նա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որտեղ նա ստացել է իր կարգավիճակը որպես այդպիսին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։