Անցնել բովանդակությանը

Հոդված 8. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի` միջազգային փոխադրումներում ծովային, գետային նավերի կամ օդանավերի, ավտոմոբիլային կամ երկաթուղային փոխադրամիջոցների շահագործումից ստացած շահույթը հարկվում է միայն այդ Պայմանավորվող պետությունում:

2. Սույն հոդվածի նպատակների համար միջազգային փոխադրումներում ծովային նավերի և օդանավերի շահագործումից շահույթը ներառվում է`

ա) եկամուտ դատարկ ծովային նավերի կամ օդանավերի վարձակալությունից, և

բ) շահույթ ապրանքների և արտադրանքի փոխադրումների համար օգտագործվող բեռնարկղերի (ներառյալ ավտոգնացքներն ու բեռնարկղերի փոխադրման համար ուղեկցող սարքավորումները) օգտագործումից, պահումից կամ վարձակալությունից`

որտեղ այդպիսի վարձակալությունը կամ օգտագործումը, պահումը կամ վարձակալությունը, դեպքից կախված, միջազգային փոխադրումներում ծովային նավերը և օդանավերը շահագործելու նկատմամբ հանդիսանում են կողմնակի:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև այդպիսի նավեր կամ փոխադրամիջոցներ շահագործող միջազգային կազմակերպությունում, համատեղ ձեռնարկությունում կամ պուլում մասնակցությունից ստացված շահույթի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։