Հոդված 30. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 30. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մնում մինչև Պայմանավորվող պետություններից որևէ մեկի կողմից դրա գործողության դադարեցումը: Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել Համաձայնագրի գործողությունը դրա ուժի մեջ մտնելու պահից 5 տարի անցնելուց հետո` ցանկացած օրացուցային տարվա ավարտից առնվազն 6 ամիս առաջ, դիվանագիտական ուղիներով ծանուցելով դրա գործողության դադարեցման մասին:
Այդ դեպքում սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է`
ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ից սկսած` վճարված գումարների նկատմամբ.
բ) եկամուտներից գանձվող հարկերի առնչությամբ` ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ից սկսվող հարկման ժամանակաշրջանների համար.
գ) գույքահարկերի առնչությամբ` ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ի դրությամբ գոյություն ունեցող գույքի վրա:
Ի վկայություն որի` համապատասխան ձևով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Երևան քաղաքում 1996 թվականի մայիսի 14-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում կգերակայի ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի հոկտեմբերի 24-ից: