Հոդված 2. ՀԱՐԿԵՐ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
Հոդված 2. ՀԱՐԿԵՐ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
1. Սույն Համաձայնագիրը տարածվում է եկամուտների և գույքային հարկերի վրա, որոնք գանձվում են Պայմանավորվող պետության, նրա վարչատարածքային ստորաբաժանման կամ տեղական իշխանությունների անունից` անկախ դրանց գանձման եղանակից:
2. Եկամուտներից և գույքից գանձվող հարկեր են համարվում եկամուտների ընդհանուր գումարից և գույքի ընդհանուր արժեքից կամ դրանց առանձին տարրերից, այդ թվում` շարժական կամ անշարժ գույքի օտարումից առաջացած եկամուտներից գանձվող և ձեռնարկության վճարած աշխատավարձի ընդհանուր գումարից գանձվող հարկերը:
3. Սույն Համաձայնագիրը տարածվում է, մասնավորապես, գոյություն ունեցող հետևյալ հարկերի վրա`
ա) Հայաստանում`
I) շահութահարկ,
II) ֆիզիկական անձանցից եկամտահարկ,
III) գույքահարկ, և
IV) հողի հարկ,
(այսուհետ` հայկական հարկ)
բ) Ուկրաինայում`
I) ձեռնարկությունների շահութահարկ,
II) եկամտահարկ քաղաքացիներից,
III) ձեռնարկությունների գույքահարկ,
IV) քաղաքացիների անշարժ գույքի հարկ, (այսուհետ` Ուկրաինական հարկ):
4. Սույն Համաձայնագիրը տարածվում է նաև ցանկացած նույնական կամ բնույթով համանման հարկերի վրա, որոնք կգանձվեն Պայմանավորվող պետություններից մեկի կողմից` սույն Համաձայնագրի ստորագրումից հետո` ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն:
Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները միմյանց ժամանակին կծանուցեն հարկմանը վերաբերող իրենց օրենսդրությունում կատարված որևէ էական փոփոխության մասին: