Անցնել բովանդակությանը

Հոդված 27. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները պարտավորվում են միմյանց օգնել և աջակցել սույն Համաձայնագիրը ներառող հարկերի, ներառյալ հարկային օրենսդրությունը խախտելու համար նախատեսող տոկոսների, տույժերի և տուգանքների, գանձման գործում:

2. Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հարցումը` այդպիսի հարկերի գանձման գործում աջակցելու համար, պետք է ընդգրկի այնպիսի լիազորություններով օժտած վկայականի հանձնումը, որ այդ Պետության օրենքների համաձայն, այդ հարկերը համարվեին վերջնականապես որոշված: Սույն հոդվածի նպատակների համար հարկը համարվում է վերջնականապես որոշված, երբ Պայմանավորվող պետությունը իրավունք ունի, սեփական ներքին օրենսդրության համաձայն, գանձել հարկերը, իսկ հարկատուն չունի այդ գանձումը կասեցնելու հետագա իրավունք:

3. Պայմանավորվող պետության` մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի կողմից ընդունված հարցումը կկատարվի այդ մյուս Պետության կողմից այնպես, ինչպես կկատարվեր սեփական հարկերի վերաբերյալ հարցումը:

4. Սույն հոդվածի համաձայն` մի Պայմանավորվող պետության իրավասու մարմնի գանձած գումարները պետք է փոխանցվեն մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնին: Ընդ որում, եթե Պայմանավորվող պետության իրավասու մարմինները չեն գա այլ համաձայնության, ապա գանձման ժամանակ օգնության ապահովման սովորական ծախսերը կկրի առաջինը հիշված Պետությունը:

5. Ըստ սույն հոդվածի պայմանների` եթե հարկերի գանձումը վերաբերում է մի ժամանակաշրջանի, որի ընթացքում հարկատուն հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ապա հարկերի գանձման գործում ոչ մի օգնություն չի ցուցաբերվի:

6. Սույն հոդվածում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետություններից որևէ մեկին սեփական հարկերի գանձման ժամանակ օգտագործվող միջոցներից տարբեր միջոցների կիրառման կամ հասարակական քաղաքականությանը (հասարակարգին) հակասող պարտավորությունների հանձնարարական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։