Հոդված 22. ԳՈՒՅՔ
Հոդված 22. ԳՈՒՅՔ
1. Մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի գույքը, որը ներկայացված է որպես անշարժ գույք` ըստ սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի, և գտնվում է մյուս Պայմանավորվող պետությունում, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի գույքը, որը ներկայացված է որպես այդ Պայմանավորվող պետության ձեռնարկության` մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական ներկայացուցչության առևտրային գույքի մաս հանդիսացող շարժական գույք կամ այդ Պայմանավորվող պետության ռեզիդենտին մյուս Պայմանավորվող պետությունում անկախ անհատական ծառայություններ մատուցելու նպատակով մատչելի մշտական բազային վերաբերող շարժական գույք, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
3. Մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի գույքը, որը ներկայացված է որպես միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային, գետային նավեր, օդանավեր, ավտոմոբիլային կամ երկաթուղային փոխադրամիջոցներ կամ այդպիսի նավերի և փոխադրամիջոցների շահագործմանը վերաբերող շարժական գույք, հարկվում է միայն այդ Պետությունում:
4. Գլխավորապես մի Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից կազմված գույք ունեցող ընկերակցության բաժնետոմսերի կամ այլ կորպորատիվ իրավունքների ձևով ներկայացված գույքը կարող է հարկվել այդ Պայմանավորվող պետությունում:
5. Պայմանավորվող պետության ռեզիդենտի գույքի մյուս բոլոր տարրերը հարկվում են միայն այդ Պետությունում: