Հոդված 7. ՇԱՀՈՒՅԹ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ
Հոդված 7. ՇԱՀՈՒՅԹ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ
1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը հարկվում է միայն այդ Պետությունում, եթե այդպիսի ձեռնարկությունը մյուս Պայմանավորվող պետությունում ձեռնարկատիրական գործունեությունը չի իրականացնում այնտեղ գտնվող մշտական ներկայացուցչության միջոցով: Եթե ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է այդ կերպ, ապա ձեռնարկության շահույթը հարկվում է մյուս Պետությունում, բայց միայն այն մասով, որը վերագրվում է այդ մշտական ներկայացուցչությանը:
2. Հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ կետի դրույթները, եթե Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական ներկայացուցչության միջոցով, ապա Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրում այդպիսի մշտական ներկայացուցչությանը կհաշվանցվի շահույթ, որն այն կարող էր ստանալ, եթե լիներ առանձին և ինքնուրույն ձեռնարկություն` զբաղված նույնպիսի կամ նմանատիպ գործունեությամբ, նույնպիսի կամ նմանատիպ պայմաններում և գործեր ձեռնարկությունից լիովին անկախ, որի մշտական ներկայացուցչությունն է նա հանդիսանում:
3. Մշտական ներկայացուցչության շահույթը որոշելիս թույլատրվում է մշտական ներկայացուցչության նպատակների համար կատարված ծախսերի հանում, ներառյալ ղեկավարման և ընդհանուր վարչական ծախսերը` կատարված, ընդհանուր առմամբ, ձեռնարկության նպատակների համար, ինչպես Պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ցանկացած դեպքում այդպիսի ծախսերը չպետք է ներառեն ցանկացած գումարներ, որոնք վճարվում են (այլ կերպ, քան իրոք կատարված ծախսերի հատուցումը) մշտական ներկայացուցչության կողմից ձեռնարկությանը կամ դրա մյուս ստորաբաժանմանը որպես ռոյալթի, հոնորար կամ այլ նմանատիպ վճարումներ արտոնագրերի կամ ուրիշ իրավունքների օգտագործման համար, կամ որպես կոմիսիոն վարձատրություն կառավարման կամ տրամադրած հատուկ ծառայությունների համար, կամ, բացառությամբ բանկերի, որպես տոկոսներ մշտական ներկայացուցչությանը ձեռնարկության կողմից տրամադրված փոխառության դիմաց:
4. Եթե Պայմանավորվող պետությունում մշտական ներկայացուցչությանը վերաբերող շահույթը որոշվում է ձեռնարկության տարբեր ստորաբաժանումների միջև շահույթի ընդհանուր գումարի համաչափ բաշխման հիման վրա, ինչը սովորական պրակտիկա է հանդիսանում, ապա սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները խոչընդոտ չեն հանդիսանա այդ Պայմանավորվող պետության համար` որոշելու հարկվող շահույթը այդպիսի բաշխման միջոցով, ինչպես ընդունված է. բաշխման ընտրված ձևի արդյունքները պետք է արդյունքներ տան սույն հոդվածում ընդգրկված սկզբունքներին համապատասխան:
5. Ոչ մի շահույթ չի վերագրվում մշտական ներկայացուցչությանը այդ մշտական ներկայացուցչության կողմից ձեռնարկության համար միայն ապրանքների կամ արտադրանքի գնման հիման վրա:
6. Նախորդ կետերի նպատակների համար մշտական ներկայացուցչությանը վերագրվող շահույթը կորոշվի ամեն տարի միևնույն եղանակով, բացառությամբ եթե այն փոխելու համար կան բավարար ու ծանրակշիռ պատճառներ:
7. Եթե շահույթը ներառում է եկամուտի այնպիսի տեսակներ, որոնց մասին առանձնահատուկ նշվում է սույն Համաձայնագրի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդի այդ հոդվածների դրույթների վրա: