Անցնել բովանդակությանը

Հոդված 9. ԶՈՒԳՈՐԴՎԱԾ (ԱՍՈՑԱՑՎԱԾ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. ԶՈՒԳՈՐԴՎԱԾ (ԱՍՈՑԱՑՎԱԾ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Այն դեպքում, երբ`

ա) մի Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարմանը, վերահսկմանը կամ կապիտալի մեջ, կամ

բ) միևնույն անձինք ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում են մի Պայմանավորվող պետության ձեռնարկության և մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարմանը, վերահսկմանը կամ կապիտալի մեջ, և յուրաքանչյուր դեպքում երկու ձեռնարկությունների միջև` դրանց առևտրային և ֆինանսական փոխհարաբերություններում ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք տարբերվում են այն պայմաններից, որոնք կարող էին լինել երկու անկախ ձեռնարկությունների միջև, ապա ցանկացած շահույթ, որը կարող էր հաշվանցվել դրանցից մեկին, բայց այդ պայմանների պատճառով չի հաշվանցվել, կարող է Պայմանավորվող պետության կողմից մտցվել այդ ձեռնարկության շահույթի մեջ և համապատասխանաբար հարկվել:

2. Այն դեպքում, երբ մի Պայմանավորվող պետությունը այդ Պետության ձեռնարկության շահույթի կազմում մտցնում և, համապատասխանաբար, հարկում է մի շահույթ, որի նկատմամբ մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկությունը այդ մյուս Պետությունում հարկվում է, և այդ կերպ մտցված շահույթը կհաշվանցվեր առաջինը նշված Պետության ձեռնարկությանը, եթե երկու ձեռնարկությունների միջև լինեին անկախ ձեռնարկությունները բնորոշող փոխհարաբերություններ, ապա այդ մյուս Պետությունը կկատարի այդ շահույթի հարկի համապատասխան շտկում: Այդպիսի շտկումը որոշելիս հաշվի կառնվեն սույն Համաձայնագրի մյուս դրույթները, իսկ Պայմանավորվող պետության իրավասու մարմինները անհրաժեշտության դեպքում կխորհրդակցեն միմյանց հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։