Անցնել բովանդակությանը

Հոդված 20. ՈւՍԱՆՈՂՆԵՐ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20. ՈւՍԱՆՈՂՆԵՐ

1. Մինչև մի Պայմանավորվող պետություն անմիջական ժամանելը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացած կամ այդպիսին հանդիսացող և բացառապես ուսում և կրթություն ստանալու նպատակով առաջինը հիշատակված Պետությունում գտնվող ուսանողի, պրակտիկանտի կամ փորձնակի կողմից ստացվող` ապրելու, ուսանելու և կրթություն ստանալու համար նախատեսված վճարները առաջինը հիշատակված Պետությունում չեն հարկվում, եթե այդ վճարումների աղբյուրները գտնվում են այդ Պետության սահմաններից դուրս:

2. Մինչև մի Պայմանավորվող պետություն անմիջական ժամանելը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացած կամ այդպիսին հանդիսացող և բացառապես ուսում և կրթություն ստանալու նպատակով առաջինը հիշատակված Պետությունում գտնվող ուսանողի, պրակտիկանտի կամ փորձնակի կողմից ստացվող եկամուտը առաջինը հիշատակված Պետությունում ենթակա չէ հարկման, եթե այն ստացված է այդ Պայմանավորվող պետությունում իրականացվող գործունեությունից`

ա) ուսանողի առնչությամբ` այդ Պայմանավորվող պետություն ժամանելու օրվանից սկսած` ուսման համար անհրաժեշտ, մեկը մյուսին հաջորդող, բայց 5 տարին չգերազանցող ժամանակաշրջանի ընթացքում,

բ) պրակտիկանտի կամ փորձնակի առնչությամբ` այդ Պայմանավորվող պետություն ժամանելու օրվանից սկսած` 12-ամսյա ժամանակաշրջանի ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։