Անցնել բովանդակությանը

Հոդված 25. ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25. ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ

1. Եթե անձը համարում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն նրա` սույն Համաձայնագրին ոչ համապատասխան հարկման, ապա նա կարող է, այդ Պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, իր գործը ներկայացնել այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնի քննարկմանը, ում ռեզիդենտն է հանդիսանում, կամ եթե նրա դեպքն ընկնում է սույն Համաձայնագրի 24-րդ հոդվածի 1-ին կետի տակ, այն պետության, ում ազգային անձն է հանդիսանում: Դիմումը պետք է ներկայացվի Համաձայնագրի դրույթներին ոչ համապատասխան հարկման բերող գործողության մասին առաջին հիշատակման պահից երեք տարվա ընթացքում:

2. Իրավասու մարմինը դիմումը հիմնավորված համարելու կամ գոհացուցիչ որոշման ինքնուրույն հանգելու ի վիճակի չլինելու դեպքում կձգտի հարցը լուծել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխադարձ համաձայնությամբ` նպատակ ունենալով բացառել սույն Համաձայնագրին ոչ համապատասխան հարկումը: Ցանկացած ձեռք բերված համաձայնություն պետք է կատարվի անկախ Պայմանավորվող պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսվող ժամանակային սահմանափակումից:

3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները, փոխադարձ համաձայնությամբ, կձգտեն լուծել Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ժամանակ առաջացող բոլոր դժվարություններն ու կասկածները: Նրանք կարող են նաև, սույն Համաձայնագրով չնախատեսված դեպքերում, խորհրդակցել կրկնակի հարկումը բացառելու նպատակով:

4. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են անմիջական կապ հաստատել միմյանց հետ` նախորդ կետերի ըմբռնման մեջ համաձայնության հասնելու նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։