Հոդված 6. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ
Հոդված 6. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ
1. Եկամուտները, որոնք մի Պայմանավորվող պետության ռեզիդենտը ստանում է մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից (այդ թվում` եկամուտները գյուղացիական կամ անտառային տնտեսություններից), կարող են հարկվել այդ մյուս պետությունում:
2. «Անշարժ գույք» տերմինը պետք է ունենա այն նշանակությունը, որն այն ունի այն Պայմանավորվող պետության օրենսդրությամբ, որտեղ գտնվում է հիշատակված գույքը: Ծովային, գետային նավերը կամ օդանավերը, ավտոմոբիլային կամ երկաթուղային փոխադրամիջոցները որպես անշարժ գույք չեն դիտարկվում:
3. Սույն հոդվածի առաջին կետի դրույթները կիրառվում են նաև անշարժ գույքի անմիջական օգտագործումից, վարձակալության տալուց կամ օգտագործման ցանկացած այլ ձևից ստացված եկամուտների նկատմամբ:
4. Եթե ընկերակցության բաժնետոմսերի կամ այլ կորպորատիվ իրավունքների տնօրինումը այդպիսի բաժնետոմսերի կամ կորպորատիվ իրավունքների տիրոջը տալիս է ընկերության անշարժ գույքի օգտագործման իրավունք, ապա այդ գույքի անմիջական օգտագործումից, վարձակալման տալուց կամ այդպիսի օգտագործման իրավունքի ցանկացած այլ ձևի օգտագործումից առաջացած եկամուտները կարող են հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է անշարժ գույքը:
5. Սույն հոդվածի առաջին, երրորդ և չորրորդ կետերի դրույթները կիրառվում են նաև ձեռնարկության անշարժ գույքից և անկախ անհատական ծառայություններ մատուցելու համար օգտագործվող անշարժ գույքից եկամուտների նկատմամբ: