Անցնել բովանդակությանը

Հոդված 15. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

1. Հաշվի առնելով սույն Համաձայնագրի 16-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ հոդվածների դրույթները` աշխատավարձը և նման այլ վարձատրությունները, որոնք մի Պայմանավորվող պետության ռեզիդենտն ստանում է վարձու աշխատանքի դիմաց, հարկվում են միայն այդ Պետությունում, եթե միայն վարձու աշխատանքը չի իրականացվում մյուս Պայմանավորվող պետությունում: Եթե վարձու աշխատանքն իրականացվում է մյուս Պայմանավորվող պետությունում, ապա այդ կապակցությամբ ստացված վարձատրությունները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Անկախ սույն հոդվածի առաջին կետի դրույթներից` մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի` մյուս Պայմանավորվող պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը հարկվում է միայն առաջինը հիշատակված Պետությունում, եթե`

ա) ստացողը գտնվում է մյուս Պետությունում օրացուցային տարվա ընթացքում ամբողջությամբ վերցրած 183 օրացուցային օր կազմող ժամանակահատվածը կամ ժամանակահատվածները չգերազանցող ժամկետում,

բ) վարձատրությունը վճարվում է մյուս Պետության ռեզիդենտ չհանդիսացող վարձողի կողմից կամ նրա անունից,

գ) վարձատրություն կատարելու ծախսերը չի կրում մշտական ներկայացուցչությունը կամ մշտական բազան, որը մյուս Պետությունում ունի վարձողը:

3. Չնայած սույն հոդվածի առաջին և երկրորդ դրույթներին`

ա) միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային, օդային կամ գետային նավում, ավտոմոբիլային կամ երկաթուղային փոխադրամիջոցում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում այդ նավերը կամ փոխադրամիջոցները շահագործող անձը,

բ) մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի` մյուս Պայմանավորվող պետությունում մշտական ներկայացուցչություն չդիտարկվող օբյեկտներում կատարած վարձու աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը կամ եկամուտը հարկվում է միայն առաջինը հիշատակված Պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։