Հոդված 21. ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
Հոդված 21. ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի եկամուտների` սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չհիշատակված տեսակները, անկախ նրանց ծագման աղբյուրից, ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
2. Սույն հոդվածի առաջին կետի դրույթները չեն կիրառվում այլ եկամուտների նկատմամբ, քան 6-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքից եկամուտն է, եթե այդպիսի եկամուտներ ստացողը մի Պայմանավորվող պետության ռեզիդենտ է և ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական ներկայացուցչության միջոցով կամ այդ մյուս Պետությունում անկախ անհատական ծառայություններ է մատուցում այնտեղ գտնվող մշտական բազայից, և գույքը կամ իրավունքը, որի հետ կապված վճարվել է եկամուտը, իրոք կապված են այդպիսի մշտական ներկայացուցչության կամ մշտական բազայի հետ: Այդ դեպքում, կախված հանգամանքներից, կիրառվում են սույն Համաձայնագրի 7-րդ կամ 14-րդ հոդվածների դրույթները: