Անցնել բովանդակությանը

Հոդված 12. ՌՈՅԱԼԹԻ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. ՌՈՅԱԼԹԻ

1. Մի Պայմանավորվող պետությունում առաջացած և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված ռոյալթին հարկվում է միայն այդ մյուս պետությունում, եթե այդպիսի ռեզիդենտը այդ ռոյալթիի փաստացի իրավունք ունի:

2. «Ռոյալթի» տերմինը սույն Համաձայնագրում օգտագործվելիս նշանակում է որպես փոխհատուցում ստացված ցանկացած տեսակի վճարում գրականության, արվեստի կամ գիտության ստեղծագործությունների (ներառյալ կինոնկարները, ռադիո կամ հեռուստատեսային հաղորդումների համար օգտագործվող ցանկացած նկարը կամ ժապավենը), ցանկացած արտոնագրերի, ապրանքային նշանների, դիզայնի կամ մոդելների, պլանների, գաղտնի բանաձևի կամ գործընթացի օգտագործման կամ ցանկացած հեղինակային իրավունքների օգտագործման իրավունքի տրամադրման դիմաց, կամ արդյունաբերական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկատվության («նոու-հաու») կամ օգտագործելու համար:

3. Սույն հոդվածի առաջին կետի դրույթները չեն կիրառվում, եթե այդ ռոյալթիի փաստացի իրավունք ունեցող անձը, լինելով մի Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում ռոյալթիի առաջացման մյուս Պայմանավորվող պետությունում` այնտեղ գտնվող մշտական ներկայացուցչության միջոցով կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում` այնտեղ գտնվող մշտական բազայից, և իրավունքը կամ գույքը, որի նկատմամբ վճարվում է ռոյալթին, իրոք կապված է այդ մշտական ներկայացուցչության կամ մշտական բազայի հետ: Այդ դեպքում, կախված հանգամանքներից, կիրառվում են սույն Համաձայնագրի 7-րդ և 14-րդ հոդվածների դրույթները:

4. Եթե վճարողի և ռոյալթիի փաստացի իրավունք ունեցող անձի միջև կամ նրանց երկուսի և որևէ երրորդ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով ռոյալթիի գումարը, որը վերաբերում է օգտագործմանը, իրավունքին կամ տեղեկատվությանը, գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և ռոյալթիի փաստացի իրավունք ունեցող անձի միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջին հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարի ավելցուկային մասն առաջվա պես ենթակա է հարկման Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրի օրենսդրության համապատասխան` հաշվի առնելով սույն Համաձայնագրի այլ դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։