Անցնել բովանդակությանը

Հոդված 13. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ

1. Մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի` մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող` սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածում սահմանված անշարժ գույքի օտարումից ստացած եկամուտները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի եկամուտները` ստացած`

ա) բաժնետոմսերից, որոնք ուղղակի կամ միջնորդաբար իրենց արժեքը կամ արժեքի մեծ մասը ստանում են մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից, կամշ

բ) գործընկերության բաժիններից, որոնց ակտիվները մեծամասամբ կազմված են մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից, կամ ինչպես վերը` «ա» ենթակետում սահմանված բաժնետոմսերից, որոնք կարող են հարկվել այդ մյուս Պայմանավորվող պետությունում:

3. Մի Պայմանավորվող պետության ձեռնարկության` մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական ներկայացուցչության առևտրային գույքի մաս կազմող շարժական գույքի կամ Պայմանավորվող պետության ռեզիդենտին մյուս Պայմանավորվող պետությունում կանոնավոր մատչելի մշտական բազային անկախ անհատական ծառայություններ մատուցելու նպատակներին վերաբերող շարժական գույքի օտարումից եկամուտները, ներառյալ այդպիսի մշտական ներկայացուցչության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) կամ այդպիսի մշտական բազայի օտարումից ստացված եկամուտները, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային, գետային նավերի կամ օդանավերի, ավտոմոբիլային կամ երկաթուղային փոխադրամիջոցների կամ այդպիսի նավերի և փոխադրամիջոցների շահագործմանը վերաբերող շարժական գույքի օտարումից ստացված եկամուտները հարկվում են միայն այդ Պայմանավորվող պետությունում:

5. Ցանկացած գույքի օտարումից ստացված եկամուտները, ի տարբերություն սույն հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ կետերում նշված գույքի, հարկվում են միայն այն Պայմանավորվող պետությունում, ում ռեզիդենտն է հանդիսանում գույքն օտարող անձը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։