Անցնել բովանդակությանը

Հոդված 14. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԱՆԿԱԽ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԱՆԿԱԽ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

1. Եկամուտը, որը ստանում է Պայմանավորվող պետության ռեզիդենտը մասնագիտական ծառայությունների մատուցումից կամ այլ անկախ բնույթի գործունեությունից, հարկվում է միայն այդ Պետությունում, բացառությամբ այն դեպքերի, երբ նա այդ գործունեությունն իրականացնելու նպատակով մյուս Պայմանավորվող պետությունում ունի կանոնավոր մատչելի մշտական բազա: Եթե նա այդպիսի մշտական բազա ունի, ապա եկամուտը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այդ մշտական բազային վերագրվող եկամուտի մասով:

2. «Մասնագիտական ծառայություններ» տերմինը ներառում է, մասնավորապես, անկախ գիտական, գրական, դերասանական, գեղարվեստական, կրթական կամ դասախոսական գործունեությունը, ինչպես նաև բժիշկների, փաստաբանների, ճարտարագետների, ճարտարապետների, ատամնաբույժների, հաշվապահների, հաշվեքննիչների (աուդիտորների) անկախ գործունեությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։