Անցնել բովանդակությանը

Հոդված 19. ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

1. Պայմանավորվող պետության, նրա վարչաքաղաքական ստորաբաժանման կամ իշխանության տեղական մարմինների կողմից ոչ կենսաթոշակի ձևով վճարված վարձատրումը որևէ ֆիզիկական անձին, այդ Պետությանը, նրա վարչաքաղաքական ստորաբաժանմանը կամ իշխանության տեղական մարմիններին մատուցած ծառայությունների դիմաց, հարկվում է միայն այդ Պետությունում: Սակայն այդպիսի վարձատրումը ենթակա է հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունն իրականացվում է տվյալ Պետությունում, և ֆիզիկական անձը հանդիսանում է տվյալ Պետության ռեզիդենտ, որը`

ա) հանդիսանում է տվյալ Պետության ազգային անձ, կամ

բ) տվյալ Պետության ռեզիդենտ չի դարձել միայն ծառայություն իրականացնելու նպատակով:

2. Սույն Համաձայնագրի 15-րդ և 16-րդ հոդվածների դրույթները կկիրառվեն այն ծառայության վարձատրության նկատմամբ, որի իրականացումը կապված է Պայմանավորվող պետության, նրա վարչաքաղաքական ստորաբաժանման կամ իշխանության տեղական մարմինների կողմից իրականացվող առևտրային գործունեության հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։