Հոդված 23. ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ
Հոդված 23. ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ
1. Հաշվի առնելով Ուկրաինայի օրենսդրության դրույթները` Ուկրաինայի սահմաններից դուրս գտնվող տարածքում վճարված հարկից ազատման վերաբերյալ (որոնք չեն հակասի սույն կետի գլխավոր սկզբունքներին), Հայաստանի օրենսդրությամբ և սույն Համաձայնագրին համապատասխան, Հայաստանի աղբյուրներից ուղղակի կամ հարկման ենթակա շահույթից, եկամուտներից կամ գույքից հատկացման ճանապարհով վճարվող հայկական հարկի վրա վարկի ձևով զեղչում կկատարվի նույն շահույթի, եկամուտի կամ գույքի վերաբերյալ հաշվարկված որևէ Ուկրաինական հարկի դիմաց:
2. Հայաստանի առնչությամբ կրկնակի հարկումը բացառվում է հետևյալ կերպ`
եթե Հայաստանի ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ տնօրինում է գույք, որը, սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, կարող է հարկվել Ուկրաինայում, Հայաստանը թույլ կտա`
ա) այդ ռեզիդենտի եկամտահարկից հանել Ուկրաինայում վճարված եկամտահարկին հավասար գումար,
բ) այդ ռեզիդենտի գույքահարկից հանել Ուկրաինայում վճարված գույքահարկին հավասար գումար:
3. Այդպիսի հանումները, ցանկացած դեպքում, կախված հանգամանքներից, չպետք է գերազանցեն եկամտահարկի կամ գույքահարկի` մինչև այդ մյուս Պետությունում հարկման ենթակա եկամուտին կամ գույքին վերաբերող հանման տրամադրումը հաշվարկված մասը: