Անցնել բովանդակությանը

Հոդված 26. ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26. ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները, սույն Համաձայնագրի կամ Պայմանավորվող պետությունների ներքին օրենսդրության դրույթների իրագործման համար, անհրաժեշտ տեղեկություն կփոխանակեն այն հարկերի վերաբերյալ, որոնց վրա տարածվում է սույն Համաձայնագիրը, այն չափով, որքանով հարկումը չի հակասում Համաձայնագրին, մասնավորապես, հարկերի վճարումից խուսափումը կանխելու համար: Տեղեկության փոխանակումը սույն Համաձայնագրի առաջին հոդվածով չի սահմանափակվում: Պայմանավորվող պետության ստացած ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի նույն կերպ, ինչպես այդ Պետության ներքին օրենսդրության շրջանակներում ստացված տեղեկությունը, և հաղորդվում է միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղված են Համաձայնագրով ընդգրկվող հարկերը գնահատելով կամ գանձելով, հարկադիր բռնագանձումով կամ դատական հետապնդումով կամ բողոքարկումների քննումով: Այդպիսի անձինք կամ մարմինները ստացած տեղեկությունը պետք է օգտագործեն միայն այդ նպատակների համար: Նրանք կարող են այդ տեղեկությունը հրապարակել դատական բաց նիստի ընթացքում կամ իրավաբանական որոշումներ կայացնելիս:

2. Սույն հոդվածի առաջին կետի դրույթները ոչ մի դեպքում չեն մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող`

ա) իրականացնելու Պայմանավորվող պետություններից որևէ մեկի օրենքների կամ վարչական գործավարությանը հակասող վարչական միջոցառումներ,

բ) ներկայացնել տեղեկություն, որը հնարավոր չէ ստանալ Պայմանավորվող պետություններից որևէ մեկի օրենսդրության կամ սովորական վարչական գործավարության ընթացքի համաձայն,

գ) ներկայացնել որևէ առևտրական, ձեռնարկատիրական, արդյունաբերական, առևտրային կամ մասնագիտական գաղտնիք, առևտրական գործընթաց կամ տեղեկություն, որի բացահայտումը կհակասեր սահմանված գործավարությանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։