Անցնել բովանդակությանը

Հոդված 29. ՈւԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29. ՈւԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը դիվանագիտական ուղիներով մյուսին կտեղեկացնի սույն Համաձայնագրի` ազգային օրենսդրությանը համապատասխան ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերը ավարտելու մասին: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այդպիսի ծանուցումներից վերջինի օրը, և նրա դրույթները ուժի մեջ կլինեն`

ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ից սկսած` վճարված գումարների նկատմամբ,

բ) եկամուտներից գանձվող հարկերի առնչությամբ` Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ից սկսվող հարկման ժամանակաշրջանների համար,

գ) գույքահարկերի առնչությամբ` Համաձայնագիրը ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ի դրությամբ գոյություն ունեցող գույքի վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։