Անցնել բովանդակությանը

Հոդված 3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

1. Սույն Համաձայնագրի ըմբռնման իմաստով, եթե այլ բան չի բխում ենթատեքստից`

ա) «Պայմանավորվող պետություն» տերմինը, ենթատեքստից կախված, նշանակում է Հայաստան կամ Ուկրաինա,

բ) «Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն և աշխարհագրական իմաստով օգտագործելիս նշանակում է Հայաստանի Հանրապետության տարածք, ներառյալ ներքին ջրերը, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը, միջազգային իրավունքի նորմերին և ներքին օրենսդրությանը համապատասխան, ինքնիշխան իրավունքներ և իրավազորություն է իրականացնում,

գ) «Ուկրաինա» տերմինը, երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է` Ուկրաինայի տարածքը, նրա մայրցամաքային ելուստը և նրա բացառիկ (ծովային) տնտեսական գոտին, ինչպես նաև Ուկրաինայի տարածքային ջրերի սահմաններից դուրս գտնվող որևէ այլ տարածք, որը, միջազգային իրավունքին համապատասխան, սահմանվում է կամ հետագայում կարող է սահմանվել որպես տարածք, որի սահմաններում կարող են կիրառվել Ուկրաինայի իրավունքները ծովի հատակի, ընդերքի և դրա բնական պաշարների նկատմամբ,

դ) «անձ» տերմինը ներառում է ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց յուրաքանչյուր այլ միավորում,

ե) «ընկերակցություն» տերմինը նշանակում է որևէ կորպորատիվ կազմավորում կամ ցանկացած այլ կազմակերպություն, որը հարկման նպատակների համար դիտարկվում է որպես կորպորատիվ կազմավորում,

զ) «մի Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները նշանակում են, համապատասխանաբար, մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն կամ մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,

է) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից շահագործվող ծովային և գետային նավով կամ օդանավով, ավտոմոբիլային կամ երկաթուղային փոխադրամիջոցով ցանկացած փոխադրում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի նավերը կամ փոխադրամիջոցները շահագործվում են բացառապես մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող կետերի միջև,

ը) «ազգային անձ» տերմինը նշանակում է`

I) Պայմանավորվող պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,

II) Պայմանավորվող պետության գործող օրենսդրությամբ իր կարգավիճակը որպես այդպիսին ստացած ցանկացած իրավաբանական անձ, ընկերակցություն, գործընկերություն կամ միություն (ասոցիացիա),

թ) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է` Ուկրաինայի առնչությամբ` Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը կամ նրա լիազորած ներկայացուցիչը, և Հայաստանի առնչությամբ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը կամ նրա լիազորած ներկայացուցիչը:

2. Սույն Համաձայնագիրը Պայմանավորվող պետության կողմից կիրառվելիս Համաձայնագրում չսահմանված ցանկացած տերմին կունենա այն նշանակությունը, որը նրան տրվում է այդ պետության օրենսդրությամբ այն հարկերի կիրառման վերաբերյալ, որոնց վրա տարածվում է սույն Համաձայնագիրը, եթե ենթատեքստից այլ բան չի բխում, կամ, եթե Պայմանավորվող պետության իրավասու մարմինները ընդհանուր կարծիքի չգան, համաձայն սույն Համաձայնագրի 25-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։