Հոդված 12. Հարաբերություններ ներկայացվող պետության ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ
Հոդված 12. Հարաբերություններ ներկայացվող պետության ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ
1. Հյուպատոսական պաշտոնատար անձն իրավունք ունի ներկայացվող պետության ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցաբերել լիակատար օժանդակություն` ներառյալ իրավական օգնությունը:
Հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է դիմել ընդունող պետության իրավասու մարմիններին` ներկայացվող պետության անհայտ կորած քաղաքացիների հետախուզմանն օժանդակելու համար:
Ընդունող պետությունը ոչ մի կերպ չի սահմանափակում ներկայացվող պետության ֆիզիկական և իրավաբանական անձանց հարաբերությունները հյուպատոսական հիմնարկի հետ և նրանց մուտքը հյուպատոսական հիմնարկ:
2. Եթե ներկայացվող պետության ֆիզիկական և իրավաբանական անձը ձերբակալվել, կալանվել կամ այլ ձևով ազատազրկման է ենթարկվել հյուպատոսական շրջանի սահմաններում, ապա ընդունող պետության իրավասու իշխանություններն այդ մասին ամենակարճ ժամկետներում հայտնում են հյուպատոսական հիմնարկին:
3. Հյուպատոսական պաշտոնատար անձն իրավունք ունի այցելել ներկայացվող պետության` ձերբակալված, կալանված, այլ ձևով ազատազրկման ենթարկված կամ բանտարկված քաղաքացուն, հանդիպել նրա հետ և ցուցաբերել իրավական օգնություն:
Հյուպատոսական պաշտոնատար անձի խնդրանքով` ընդունող պետության իրավասու իշխանությունները ծանուցումից հետո երեք օրվա ընթացքում պետք է կազմակերպեն հյուպատոսական պաշտոնատար անձի հանդիպումը ներկայացվող պետության քաղաքացու հետ: Հետագա այցելությունները կարող են կատարվել համապատասխան ողջամիտ ժամանակահատվածներում:
4. Ընդունող պետության իրավասու իշխանությունները ներկայացվող պետության` ձերբակալված, կալանված կամ այլ ձևով ազատազրկման ենթարկված քաղաքացուն անհապաղ տեղեկացնում են նրա իրավունքների մասին, որոնք նշված են սույն հոդվածի առաջին և երրորդ կետերում:
5. Սույն հոդվածում շարադրված իրավունքներն իրագործվում են ընդունող պետության օրենքներին ու կանոններին համապատասխան:
Սակայն ընդունող պետության օրենքների և կանոնների կիրառումը չպետք է սահմանափակի սույն հոդվածում նախատեսված իրավունքների իրագործումը: