Հոդված 3. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նշանակումը
Հոդված 3. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նշանակումը
1. Նախքան հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նշանակումը ներկայացվող պետությունը դիվանագիտական ուղիներով պետք է հավաստիանա, որ տվյալ անձը կստանա նրան որպես հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ճանաչելու մասին ընդունող պետության համաձայնությունը:
Եթե ընդունող պետությունը նման ճանաչման համաձայնություն չի տալիս, ապա նա պարտավոր չէ ներկայացնել մերժման դրդապատճառները:
2. Համաձայնություն ստանալուց հետո ներկայացվող պետությունը պետք է դիվանագիտական ուղիներով ընդունող պետությանն ուղարկի հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նշանակման մասին արտոնագիր: Արտոնագրում նշվում են հյուպատոսական հիմնարկի ղեկավարի լրիվ անունը, ազգանունը, պաշտոնը և աստիճանը, հյուպատոսական հիմնարկի գտնվելու վայրը և հյուպատոսական շրջանը:
3. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նշանակման մասին հյուպատոսական արտոնագիրն ստանալով` ընդունող պետությունը հյուպատոսական հիմնարկի ղեկավարին ամենակարճ ժամկետում տալիս է էկզեկվատուրա կամ հայտագրով (նոտայով) տեղեկացնում է իր գործառույթների կատարման թույլտվության մասին:
4. Ընդունող պետության կողմից գրավոր համաձայնությունն ստանալուց անմիջապես հետո հյուպատոսության հիմնարկի ղեկավարը կարող է անցնել իր գործառույթների կատարմանը: Նախքան հաստատում ստանալը հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, ընդունող պետության համաձայնությամբ, կարող է ժամանակավորապես կատարել գործառույթները, ինչի մասին տեղեկացնում են ընդունող պետության իրավասու իշխանությունները:
5. Ընդունող պետության իրավասու իշխանությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կարողանա կատարել իր գործառույթները և օգտվել սույն Կոնվենցիայով նախատեսված իրավունքներից, արտոնություններից և անձեռնմխելիությունից: