ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Հոդված 38. Հյուպատոսական հիմնարկի աշխատողի ժառանգական գույքը
Հոդված 38. Հյուպատոսական հիմնարկի աշխատողի ժառանգական գույքը
Հյուպատոսական հիմնարկի աշխատողի կամ նրա ընտանիքի անդամի մահվան դեպքում ընդունող պետությունը`
ա) թույլատրում է մահացած անձի շարժական գույքի արտահանումը` բացառությամբ այն գույքի, որը ձեռք է բերվել ընդունող պետությունում, և որի արտահանումն արգելված է եղել նրա մահվան պահին,
բ) չի գանձում պետական, շրջանային կամ տեղական (մունիցիպալ) ժառանգության ոչ մի հարկ կամ տուրք այն շարժական գույքի համար, որն ընդունող պետություն է ներմուծվել կամ ձեռք է բերվել բացառապես այն կապակցությամբ, որ մահացած անձն այդ պետությունում եղել է որպես հյուպատոսական հիմնարկի աշխատող կամ նրա ընտանիքի անդամ: