ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Հոդված 34. Ազատումը աշխատանքային պարտականություններից և զինապարտությունից
Հոդված 34. Ազատումը աշխատանքային պարտականություններից և զինապարտությունից
Հյուպատոսական հիմնարկի աշխատողները ընդունող պետությունում ազատվում են աշխատանքային ու հասարակական բոլոր պարտականություններից և զինապարտությունից: Նրանք նաև ազատվում են ընդունող պետության օրենքներով ու կանոններով նախատեսված բոլոր պարտավորություններից, որոնք վերաբերում են օտարերկրյա պետությունների քաղաքացիների գրանցմանը, բնակության թույլտվությանը, աշխատանքային գործունեությանը և նման այլ պահանջներին` այնքանով, որքանով դրանք վերաբերում են ներկայացվող պետության համար կատարվող աշխատանքներին: