Անցնել բովանդակությանը
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

Հոդված 23. Հյուպատոսական գործառույթների կատարումը դիվանագիտական ներկայացուցչության կողմից

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Հյուպատոսական գործառույթների կատարումը դիվանագիտական ներկայացուցչության կողմից

1. Ներկայացվող պետության դիվանագիտական ներկայացուցչությունը ընդունող պետության արտաքին գործերի նախարարությանը հայտնում է հյուպատոսական գործառույթներն իրականացնող դիվանագիտական անձնակազմի անդամների լրիվ անունը, ազգանունը, պաշտոնը և աստիճանը:

2. Սույն Կոնվենցիայում նախատեսված հյուպատոսական պաշտոնատար անձանց իրավունքներն ու պարտականությունները տարածվում են ներկայացվող պետության դիվանագիտական անձնակազմի այն անդամների վրա, որոնց հանձնարարված է հյուպատոսական գործառույթների կատարումը այդ ներկայացուցչությունում:

3. Դիվանագիտական անձնակազմի անդամները, որոնց հանձնարարված է հյուպատոսական գործառույթների կատարումը, շարունակում են օգտվել այն իրավունքներից, արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք նախատեսված են համաձայն Դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի Վիեննայի Կոնվենցիայի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։