Հոդված 25. Հյուպատոսական և բնակելի շինությունները
Հոդված 25. Հյուպատոսական և բնակելի շինությունները
1. Ներկայացվող պետությունը կամ նրա կողմից լիազորված ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ընդունող պետության օրենսդրության համաձայն, իրավունք ունի որպես սեփականություն ձեռք բերել, վարձել, կառուցել կամ այլ միջոցներով ձեռք բերել հյուպատոսական շինություններ, հյուպատոսական հիմնարկի ղեկավարի համար նստավայր, ինչպես նաև բնակելի շինություններ հյուպատոսական ցանկացած պաշտոնատար անձի և ընդունող պետության քաղաքացի չհանդիսացող ցանկացած աշխատակցի համար:
2. Համաձայն սույն հոդվածի առաջին կետի դրույթների` ընդունող պետությունը ներկայացվող պետությանը օգնություն է ցուցաբերում հյուպատոսական շինություններ ձեռք բերելու գործում և, անհրաժեշտության դեպքում, նաև աջակցում է ներկայացվող պետության հյուպատոսական հիմնարկի աշխատակիցների համար համապատասխան բնակելի շինություններ ձեռք բերելուն:
3. Սույն հոդվածի առաջին կետի դրույթները ներկայացվող պետությանը չեն ազատում ընդունող պետության տվյալ տարածաշրջանի շինությունների և քաղաքի պլանավորման վերաբերյալ օրենքների և կանոնների պահպանումից, որոնք կիրառվում են այն շրջանում, որտեղ գտնվում են համապատասխան հողամասերը, շինությունները, շինության մասերը և օժանդակ շինությունները: