Հոդված 41. Արտոնություններից և անձեռնմխելիություններից հրաժարվելը
Հոդված 41. Արտոնություններից և անձեռնմխելիություններից հրաժարվելը
1. Ներկայացվող պետությունը կարող է հրաժարվել սույն Կոնվենցիայի 32-րդ և 33-րդ հոդվածներում նշված արտոնություններից և անձեռնմխելիություններից, որոնցից օգտվում են հյուպատոսական հիմնարկի համապատասխան աշխատակիցները: Այդպիսի հրաժարումը բոլոր դեպքերում պետք է որոշակիորեն արտահայտված լինի և այդ մասին ընդունող պետությանը պետք է հայտնվի գրավոր:
2. Սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան` հյուպատոսական հիմնարկի աշխատակցի կողմից դատական գործի հարուցումը այն դեպքում, երբ նա կարող էր օգտվել իրավազորության նկատմամբ անձեռնմխելիությունից, նրան զրկում է իրավազորության նկատմամբ անձեռնմխելիության վրա հիմնվելու իրավունքից հիմնական հայցի հետ անմիջականորեն կապված որևէ հանդիպակաց հայցի առնչությամբ:
3. Քաղաքացիական կամ վարչական գործի առնչությամբ իրավազորության նկատմամբ անձեռնմխելիությունից հրաժարվելը չի նշանակում հրաժարվել դատական որոշման արգասիք հանդիսացող կատարողական գործողությունների նկատմամբ անձեռնմխելիությունից: Նման հրաժարման համար անհրաժեշտ է առանձին գրավոր ծանուցում: