Հոդված 33. Վկայի ցուցմունքներ
Հոդված 33. Վկայի ցուցմունքներ
1. Հյուպատոսական պաշտոնատար անձը պարտավոր չէ որպես վկա ցուցմունքներ տալ:
2. Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցը կարող է կանչվել ընդունող պետության դատարանների կամ այլ իրավասու իշխանությունների առջև` որպես վկա ցուցմունքներ տալու համար: Նա կարող է հրաժարվել ծառայողական գործունեության հանգամանքների վերաբերյալ ցուցմունքներ տալուց:
Սակայն, բոլոր դեպքերում, հյուպատոսական հիմնարկի աշխատակցի նկատմամբ հարկադրանքի որևէ միջոց չի կարող կիրառվել:
3. Ընդունող պետության իրավասու իշխանությունները, որոնց պետք են հյուպատոսական հիմնարկի աշխատակցի ցուցմունքները, պետք է խուսափեն նրա աշխատանքային պարտականությունների կատարմանը խոչընդոտելուց: Նրանք կարող են, երբ դա հնարավոր է, այդ աշխատակցից ցուցմունքներ վերցնել հյուպատոսական շենքում կամ նրա տանը կամ էլ` նրանցից գրավոր ցուցմունքներ ստանալ: