Անցնել բովանդակությանը
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Հոդված 29. Հարաբերությունների ազատությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29. Հարաբերությունների ազատությունը

1. Ընդունող պետությունը պետք է թույլատրի և պահպանի հյուպատոսական հիմնարկի հարաբերությունների ազատությունը բոլոր պաշտոնական նպատակների համար: Ներկայացվող պետության կառավարության, դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև մյուս հյուպատոսական հիմնարկների հետ հարաբերությունների ժամանակ հյուպատոսական հիմնարկը կարող է օգտվել կապի բոլոր հարմար միջոցներից, ներառյալ դիվանագիտական և հյուպատոսական սուրհանդակները, դիվանագիտական և հյուպատոսական ծանրոցները և գաղտնագրված կամ ծածկագրված ճեպագրերը: Հյուպատոսական հիմնարկը կարող է ռադիոհաղորդիչ տեղակայել և դրանից օգտվել միայն ընդունող պետության համաձայնությամբ:

2. Հյուպատոսական հիմնարկի պաշտոնական գրագրությունը անձեռնմխելի է: Հյուպատոսական փոստը չպետք է բացվի կամ կալանվի: Հյուպատոսական ծանրոցը պետք է կնքվի և ունենա դրա բնույթը ցույց տվող տեսանելի արտաքին նշաններ և կարող է պարունակել միայն պաշտոնական գրագրություն, փաստաթղթեր և բացառապես հյուպատոսական հիմնարկի պաշտոնական օգտագործման համար նախատեսված առարկաներ:

3. Հյուպատոսական սուրհանդակ կարող է լինել միայն ներկայացվող պետության քաղաքացին: Նա պետք է ունենա իր անձը հաստատող պաշտոնական փաստաթուղթ: Հյուպատոսական սուրհանդակը, գտնվելով ընդունող պետության տարածքում, օգտվում է նույնպիսի իրավունքներից, արտոնություններից և անձեռնմխելիությունից, ինչպիսիք ունի դիվանագիտական սուրհանդակը:

4. Հյուպատոսական ծանրոցը կարող է վստահվել ներկայացվող պետության օդանավի հրամանատարին կամ նավապետին: Հրամանատարը կամ նավապետը օժտվում են պաշտոնական փաստաթղթով, որի մեջ նշվում է ծանրոցը կազմող տեղերի թիվը, սակայն նա չի համարվում հյուպատոսական սուրհանդակ: Ընդունող պետության համապատասխան իշխանությունների հետ համաձայնեցնելով` հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է հյուպատոսական փոստն անմիջականորեն և անարգել ընդունել կամ փոխանցել օդանավի հրամանատարին կամ նավապետին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։